Մուտք գործեք անվճար հայտարարություն տեղադրելու համար կամ սեղմեք այստեղ եթե դեռ գրանցված չեք կայքում

Հ. Ր. Ա. Տ. Ա. Պ, Էժան, Լիկվիդացիա/ Շքեղ Lyux դասի, 3 սենյակ, Վաղարշյան-Ավետիսյան, Պանելային նախագիծ /100ք. մ/ Կազմակերպություն

3 months ago Անշարժ գույք ԵՐԵՎԱՆ   48 views

-- AMD

  • img
Վայրը: ԵՐԵՎԱՆ
Գին: -- AMD

Շատ Շտապ շուկայականից ցածր Լիկվիդացիոն արժեքով Վաճառվում է Կոմիտասում 3 սենյականոց բնակարան 100 քմ. Մակերեսով: Այն գտնվում է Ավետիսյան և Վաղարշյան փողոցների հատման վայրում, «Պարմա» սուպերմարկետի դիմաց 16 հարկանի հատուկ նախագծով, ճարտարապետների համար կառուցված պանելային շենքի 10-րդ հարկում, առաստաղի բաձրությունը`2.8մ: Շենքն ունի մարդատար և բեռնատար վերելակներ, վերջինս միացվում է անհրաժեշտության դեպքում: Նորոգվել են նաև շենքի մուտքը և հարկաբաժինները: Հարկաբաժնում բնակվում է 4 ընտանիք և մատչելի չէ պատահական այցելուների համար:

Բնակարանի նեքին բաժանումներն իրականացված են ճարտարապետի ճաշակով (առաջին տերը), իսկ վերջին կապիտալ նորոգումը՝ նույնպիսի ճաշակով, կատարված է 5 տարի առաջ։

Տեղադրված են մետաղյա դուռ, եվրոպատուհաններ, միջանցքի, բաց պաշգամբի, խոհանոցի և 2 զուգարանով սանհանգույցի հատակը ծածկված է իսպանական բաց միագույն սալիկներով, իսկ հյուրասենյակի ու երկու ննջարանների հատակը պատված է կաղնու մանրահատակով: Բնակարանի բոլոր բաժանմունքներն ընդարձակ են:

Երկու ննջարանների երկարությամբ դրսից տեղադրված է լվացքի երկշարք պարան, իսկ դրանց պատուհանների վերևից տեղադրված են պաշտպանիչներ:

Բնակարանի որմնախորշերում ներկառուցված են գեղեցիկ դիզայնով և տարողունակ, բազմաթիվ հանդերձա-, մթերա-, սպասքա-գործիքապահարաններ: Եվրոպահարան ունի նաև պատշգամբը, որը նայում է ուղիղ Արարատ լեռանը: Պատշգամբն ունի կոշտ վարագույր՝ ամառվա շոգից պատսպարելու համար:

Բնակարանը ջեռուցվում է իտալական ավտոմատ գազի կաթսայի միջոցով, կա խմելու ջրորակիչ։ Շենքի օդափոխական կայուն համակարգի շնորհիվ ամռանն օդորակիչի անհրաժեշտություն չի զգացվել: Խոհանոցը հագեցած է տեխնիկական տարբեր սարքավորումներով և սանհանգույցների հետ միասին երեսապատված նրբաճաշակ սալիկներով:

Բնակարանը վաճառվում է խոհանոցի կահույքի և ներկառուցված բոլոր պահարանների հետ միասին։

Մոտակայքում գործում են բանջարեղենի, սննդի, հագուստի, տնտեսական, և այլ խանութներ, տարբեր ոլորտների սպասարկման ծառայություններ:

Բնակարանը վաճառվում է գույքի և տեխնիկայի հետ միասին:

ՎԱՃԱՌՔԻ ԳԻՆԸ` - 95000$ ԱՄՆ ԴՈԼԱՐՐ:

Ծառայության մատուցման միջնորդավճարը՝ վաճառքի գնի 2% ներառյալ իրավաբանական ձևակերպումները:

Մանրամասների համար զանգեն ռեալ գնորդները...

Մանրամասներ

Հայտարարության տեսակը Վաճառք
Հասցե Ավետ Ավետիսյան փողոց, Երևան
Մակերես 100 ք.մ.
Սենյակներ 3
Հարկ 10
Շենքի հարկերը 16
Շինության տիպը Պանելային
Նախագիծը Խոշոր պանելային
Կայանատեղի Բացօթյա
Կոմունալ հարմարություններ:
Էլեկտրականություն
Հոսանքի նոր լարեր
Բնական գազ
Շուրջօրյա ջրամատակարարում
Ջրի նոր խողովակներ
Ինտերնետ
Կաբելային TV